News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելում չափից դուրս նիհար մոդելներին արգելել են օրենքով: Երկրում օրենք է ընդունվել, որով նիհար մոդելներին արգելվում է նկարահանվել գովազդում: Նման միջոց կիրառվել է գեղեցիկության չգրված համաշխարհային չափորոշիչների բացասական ազդեցությունը երեխաների եւ դեռահասների վրա բացառելու համար, հաղորդում է abc news-ը:

Նոր օրենքով չեն կարող առաջադրվել այն մոդելները, որոնք մարմնի զանգվածի համաթիվը ցածր է 18,5-ից: Համաթիվն ստանալու համար հարկավոր է քաշը բաժանել հասակի վրա: ՄԱԿ-ի չափորոշիչներով, 18,5-ից ցածր համաթիվը խոսում է թերսնման մասին:

Մոդելները պետք է բժշկական տեղեկանքներ ներկայացնեն ամեն նկարահանումից առաջ, որ իրենց չեն զրկել ուտելիքից:

Նշենք, որ Իսրայելում 14-18 տարեկան աղջիկների մոտ 2 տոկոսը թերսնված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ