News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում անցկացված հարցման համաձայն, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ապա առաջատարը կլիներ Սերժ Սարգսյանը: Այդ մասին, այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի եվրոպական բարեկամների կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը՝ նշելով, որ հարցման արդյունքներում սխալի չափը կազմում է 2.4%:

Ըստ հարցման, նախագահ Սերժ Սարգսյանից հետո, հարցվածները որպես նախագահ թվարկել են հետեւալ քաղաքական գործիչներին՝ Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վահան Հովհաննիսյան եւ Արթուր Բաղդասարյան:

Նրա խոսքով, ըստ հարցման, եթե 2010թ-ին Սերժ Սարգսյանի  վարկանիշը 27 տոկոս էր, ապա ներկայումս այն կազմում է 33 տոկոս:

Ընդ որում` նախագահ Սերժ Սարգսյանին հարցվածների 100 տոկոսը ընկալում է իբրեւ փորձառու քաղաքական գործիչ, իսկ ԲՀԿ առաջնորդին՝ 77 տոկոսը: Սերժ Սարգսյանին վստահելի է համարում հարցվածների 71 տոկոսը, իսկ Գ.Ծառուկյանին այդպիսին համարում է հարցվածների 87 տոկոսը:

Նույն ժամանակահատվածում աճել է նաեւ տեղեկացվածությունը կոնկրետ քաղաքական գործիչների մասին: Եվ եթե երկու տարի առաջ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի անունը առաջատարն էր, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ գիտեին նրա մասին, ապա այս հարցման ընթացքում առաջատար է դարձել Գագիկ Ծառուկյանը: Բայց, ըստ Քամբեքի, ԲՀԿ առաջնորդը առավել ժողովրդականություն վայելող կուսակցության ղեկավարն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ առաջատար՝ որպես նախագահի պոտենցիալ թեկնածու:

Նշենք, որ հարցումն իրականացրել են IPSC-ն ու  ՀԵԲ-ը կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը եւ ընդհանուր վերահսկողությունը. դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ-ի փետրվարի 29-ից մարտի 5-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ