News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի է ունենում «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» սեմինար-կոնֆերանսը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի գլխավոր դատախազությունը` Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան  եւ Մարդու զարգացման միջազգային կենտրոնի աջակցությամբ:

Մեկօրյա կոնֆերանսի անցկացման հիմնական նպատակը ազատ, արդար եւ պատշաճ ընտրությունների անցկացումն ապահովելու եւ հանրության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու պլանում իրավապահ մարմինների դերի հստակ ճշգրտումն է:

 Միջոցառմանը մասնակցել են իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցչները, ներածական խոսքով կոնֆերանսի մասնակիցներին են դիմել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ելույթ ունեցողները ընդգծել են ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու իշխանությունների վճռականությունը, քաղաքացիական հասարակության դերը դրանում, օրենսդրության մեջ մտցված փոփոխությունների կարեւորությունը եւ բողոքների դիտարկման վերահսկողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ