News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՕԵԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր» կարգախոսով: Այս մասին այսօր`, մարտի 23-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, նկատելով, որ «հավատալ» բառը կա նաեւ մյուս կոալիցիոն կուսակցությունների կարգախոսներում:

Հեղինե Բիշարյանի կարծիքով, դա չի վկայում, որ հավատի կորուստ կա, ընդհակառակը Բիշարյանը վստահ է, որ իրենց հավատում են ու վստահում: Դիտարկմանը, թե անգամ հարցումների արդյունքում ակնհայտ է, որ հավատի կորուստ կա, Հեղինե Բիշարյանը պատասխանեց, որ բոլորն էլ հարցումներ են անում, իրենք էլ պարզել են, որ ՕԵԿ-ին հավատում են:

ՕԵԿ խմբակցության ղեկավարը չափազանց ոգեւորված է ՕԵԿ համաժողովին Սերժ Սարգսյանի արտահայտած այն մտքից, որ ՕԵԿ-ն ամենաբարոյական ուժն է, եւ իրենք այդ գնահատականից ելնելով նորանոր հաջողություններ են գրանցելու:

Բիշարյանը հերքեց տեսակետը, որ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի կցորդն է, «Այդ գաղափարը բավական քարշ եկավ մամուլում, պատվիրված է, բայց այդպես էլ իր տեղը չգտավ հասարակության մեջ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ