News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում տեղ գտած խախտումները ուսումնասիրելու նպատակով:

Ինչպես լրագրողներին հաղորդել է Աղվան Հովսեփյանը, աշխատանքային խումբը գլխավորում է դատախազի տեղակալը, բացի այդ ստեղծվել է հատուկ գրասենյակ բոլոր դիմումների եւ հաղորդագրությունների հաշվարկման համար: Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ Գլխավոր դատախազությունը աշխատանքային նման խմբի ստեղծման վերաբերյալ ունի տարիների ընթացքում կուտակած փորձ, բացի այդ, մի քանի տարի առաջ ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ, 6 դատախազներ գործուղվել են Ամերիկա` ստաժավորման նպատակով:

Նրանք մասնավորապես ուսումնասիրել են իրավապահ մարմինների գործողությունները` ընտրություններում կեղծիքները կանխելու համար: «Մենք կանենք ամեն ինչ խախտումները կանխելու համար, եւ յուրաքանչյուր հայտարարություն, հաղորդագրություն, բողոք, այդ թվում լրատվամիջոցների հաղորդումները, անպայման կդառնան հետաքննության առարկա»,-շեշտել է Աղվան Հովսեփյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ