News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` մարտի 23-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի դաշնային ժողովրդավարական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Եթովպիան աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ այդ պատմական հիշողության վրա հիմնված երկու ժողովուրդների հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու լավ հիմքեր ունեն: Սերժ Սարգսյանը կարեւորել է տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու եւ հայ-եթովպիական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու նպատակով իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծման ուղղությամբ աշխատանքը:

Երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Դեսպան Կասահուն Դենդեր Մելիսի խոսքով, հայերը Եթովպիայում դարեր շարունակ նպաստել են երկրի բարեկեցությանը, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը, եւ նրանց նկատմամբ եթովպիացիների վերաբերմունքը շատ ջերմ է: Եթովպիայի կառավարությունը, դեսպանի հավաստմամբ, շահագրգիռ է Հայաստանի Հանրապետության հետ զարգացնել հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ