News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահը երկրում  «երկաթյա վարագույր» է մտցրել իր քաղաքական հակառակորդների համար: Russia Today հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա բացատրել է դրա պատճառները:

Այդ հարցազրույցը կայացել է անմիջապես այն բանից հետո, երբ մարտի 21-ին Եվրամիությունը հայտարարել էր բելառուսական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների ցուցակն ընդլայնելու մասին:

Լուկաշենկոն հասկացրել է, որ Արեւմուտքի նման քայլերը հակադարձ գործողությունների տեղիք կտան: «Ինչ վերաբերում է «ելույթ ունենալ-չունենալուն», այսօր Եվրամիությունում ընդունվել է այսպես կոչված մուտքի սահմանափակումներ ունեցող անձանց ցուցակը, որտեղ  (այդ թվում նշվում է) նաեւ ձեր խոնարհ ծառան… Այդ ցուցակն ընդունվել է մեր  «հինգերորդ գաղութի» հրահրմամբ, մեկնաբանել է բելառուսական առաջնորդը:

«Մենք դեռեւս ամբողջությամբ չենք ներմուծել: Բայց կանենք: Նրանք են  Արեւմուտքին նվիրում ազգանունները, կազմակերպությունները, ձեռնարկությունները եւ պնդում են տնտեսական պատժամիջոցներ ներմուծել», ասել է Լուկաշենկոն, հաղորդում է  argumenti.ru-ն:

Այս շաբաթ բելառուսական իշխանությունները երկրից Լիտվա չեն թողել հանրապետության գերագույն խորհրդի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչին, սակայն հետո նա, ամեն դեպքում, կարողացել է հասնել Վիլնյուս:

«Շուշկեւիչն այժմ Ռուսաստանի Դաշնությունումամեն օր, կարելի է ասել, բոլոր ալիքներով  դառնում է հերոս: Միայն դուք մի մոռացեք, որ Շուշկեւիչի օրոք բոլոր ռուսներին ճամպրուկների վրա էին նստեցրել», - ասել է Լուկաշենկոն: «Նրանք արդեն բոլորին բաժանել են. ահա բելառուսացին, ռուսը, լեհը: Եւ եթե չլիներ վատ Լուկաշենկոն, ապա ռուսները Բելառուսում արդեն անելու բան չէին ունենա: Ամեն դեպքում դուք դա մի մոռացեք», - ավելացրել է նա` հիշեցնելով, որ  ժամանակին Շուշկեւիչն ստորագրել է Բելովեժյան համաձայնագիրը, որը վերջ դրեց ԽՍՀՄ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ