News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի Դեր-Զոր քաղաքի Շեյխ-Յասին թաղամասում` սպանված ահաբեկիչ Ուդեյ Ալ-Յուսեֆի տանը, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից հայտնաբերվել է տարբեր տեսակի զենքերի, պայթուցիկ սարքերի եւ դեղորայքի պահեստներ:

Սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալության թղթակիցը հայտնել է, որ նահանգում բռնագրավվել են ականանետեր, 20 ավտոմատ, 8 նռնակ, պայթուցիկ սարքեր, մահապարտների գոտիներ, զինամթերքի մեծ քանակություն եւ այլն:

Համայի հարավում եւ հյուսիսում հատուկ օպերացիայի ընթացքում, զինված ահաբեկչական խմբավորումներին հետապնդելով, իրավապահ մարմինների աշխատակիցները ոչնչացրել, վիրավորել եւ ձերբակալել են մեծ քանակությամբ զինյալների, բռնագրավվել են մի քանի միավոր զենք:

Բացի այդ, օպերացիայի ընթացքում հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է KIA RIO մակնիշի ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է հակատանկային նռնականետ, 4 ավտոմատ, զինամթերք, պայթուցիկ սարքեր եւ կապի ժամանակակից միջոցներ:

Իդլեբ նահանգում` Ջեբել Ազ-Զավիա շրջանում` անտառներում եւ քարանձավներում, իրավապահ մարմինների աշխատակիցները օպերացիա են անցկացրել  զինված խմբավորումների հետապնդման համար, որի անդամները ահաբեկում էին խաղաղ բնակչությանը:

Արդյունքում շատ ահաբեկիչներ ոչնչացվել են, վիրավորվել իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ:
Ալեպո-Համա ավտոճանապարհի վրա` Աշ-Շեյխ բնակավայրի մոտակայքում ուժային կառույցների աշխատակիցները պայքարի մեջ են մտել զինված ահաբեկիչների հետ, ովքեր կրակում են անցնող ավտոմեքենաների վրա: Արդյունքում երեք զինյալներ ոչնչացվել են, մեկը` ձերբակալվել, նրանց մոտից զենքը բռնագրավվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ