News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանություները որոշել են հետաձգել ծաղկող  սակուրայով հիանալու ավանդական տոնը, իսկ դրա պատճառ է դարձել հյուսիսկորեական արբանյակի թողարկումը: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության քարտուղար Օսամու Ֆուձիմուրան:

Փառատոնը պետք է տեղի ունենար Տոկիոյում` ապրիլի 14-ին: Արբանյակի թողարկումն սպասվում է ապրիլի 12-16-ի ընթացքում:
Օսամու Ֆուձամիրան բացատրել է, որ վարչապետ Իոսիհիկո Նոդիի կառավարությունն այդպիսի որոշման է եկել, որպեսզի պատրաստվի ցանկացած ֆորսմաժորային իրավիճակների, հայտնում է «Ռոսբալտը»:

Ճապոնիայում արդեն բացվել են սակուրայի առաջին ծաղիկները: Նրանք ծաղկել են Սի կոկու կղզում գտնվող Քոթի ամրոցում (երկրի հարավ) կանխատեսումից երեք օր առաջ: Տոկիոյում ծաղիկների հայտնվելն սպասում են մարտի 31-ին: 

Օդերեւութաբանները կարող են հետեւել նոր ծաղիկների ծաղկելն ամբողջ երկրով: Մի շաբաթ անց կլինի սակուրայի ամբողջական ծաղկման շրջանը: Այդ պահն ամենաուրախալին է Ճապոնիայում: Ինչպես հայտնի է, երկրում թրթիռով են վերաբերում սակուրային եւ հետեւում են ծառով հիանալու` հանամիի մի ամբողջ ավանդույթի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ