News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հետախուզությունը պարզել է, թե ինչը կարող է դառնալ նոր պատերազմների պատճառ: Հետախուզական ծառայության զեկույցում ասվում է, որ առաջիկա տասնամյակում էական գլոբալ անկայունության եւ հակամարտությունների կարող են հանգեցնել երաշտը, ջրհեղեղները եւ խմելու ջրի անբավարավածությունը:

Ըստ հաշվետվության` հատուկ վտանգի գոտում են գտնվում զարգացող երկրները, որոնք պահանջարկի եւ բնակչության կարիքների անընդհատ աճ են ունենում:

Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ եղանակի փոփոխությունները ծանր հետեւանքներ կարող են ունենալ գլոբալ աշխարհաքաղաքականության համար: Նրանք կարող են հանգեցնել մարդկության համար  նոր տեսակի տարածաշրջանային պատերազմների` ռեսուրսային պատերազմների, հայտնում է MIGnews-ը:

Ամերիկյան ազգային անվտանգության բոլոր սպառնալիքներից  Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետային ամենից ավելի անհանգստացնում է կիբերտարածությունում ծավալային գրոհի հեռանկարը: Նախարարը համոզված է, որ հենց կիբերտարածությունը ապագայում մարտադաշտ կդառնա:

«Կիբերհարձակումները վտանգավոր են, քանի որ կարող են փաստացի կաթվածահար անել մեր երկիրը` շարքից հանել էներգահամակարգը, խաթարել կառավարության եւ Ուոլ սթրիթի աշխատանքը, քանդել ֆինանսական համակարգը», -նշել է Պանետան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ