News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի պետական հեռուստաընկերության լրագրողները վերլուծության են ենթարկել Հոմսի Աս Սուլթանիա թաղամասում  նավթատարի պայթյունի` CNN հեռուստաալիքի ցուցադրած կադրերը: Սիրիացի լրագրողներին հաջողվել է ապացուցել, որ CNN -ի լրագրողները, ապօրինաբար մտնելով Սիրիայի տարածք, հանցակից են եղել նավթատարի ահաբեկչությանը` նախօրոք տեսախցիկներ տեղադրելով պայթյունի վայրում, հաղորդում է սիրիական պետական «ՍԱՆԱ» տեղեկատվական գործակալությունը:

Կադրից դուրս պարզ լսվում է երկխոսություն, որում անմիջապես պայթյունի վայրին մոտ գտնվող CNN-ի աշխատակցին բժշկական օգնություն էր առաջարկվում:

CNN-ի թղթակիցը, որը հեռուսաաալիքի կողմից անվանվել էր , «ակտիվիստ Դանի», զբաղվել է հաղորդագրությունների մշտական կեղծմամբ` նկարահանումներ անելով միեւնույն տեղում  եւ հայտնելով  «Հոմս քաղաքի տարբեր թաղամասերի հրաձգության մասին», որոնց ականատեսն իբր ինքն  է եղել:

CNN հեռուստաալիքի փաստերի բացահայտ զեղծարարությունը դարձել է ամերիկյան գործընկերների կողմից նրա նկատմամբ կտրուկ քննադատության պատճառ:   ԱՄՆ-ի արաբական լրագրողների դաշնության անդամ Ռաֆիկ Լութֆը հայտարարել է արեւմտյան եւ արաբական մի քանի  հեռուստաալիքների` Սիրիայի դեմ ծավալած զրպարտող գործողութունները փաստերով ապացուցելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ