News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի բարդ իրավիճակի կարգավորման գործընթացին միջամտելու միջազգային հանրության փորձը ծայրահեղ վտանգավոր է եւ կարող է հանգեցնել անարխիայի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` ելույթ ունենալով Մոսկվայում անցկացվող Միջազգային գործերով  ռուսական գիտագործնական «Եվրաատլանտյան անվտանգության համայնք. միֆ կամ իրականություն» կոնֆերանսում:

«Ախր ինչպես կարելի է ընկալել,  ինչպես ընդունված է ասել, առանձին պետությունների մանտրաները, որոնք իրենց համարում են ժողովրդավարության գլխավոր ռահվիրաներ, եթե, օրինակ, լիբիական, այժմ նաեւ սիրիական սցենարում ժողովրդավարության զարգացման համար ընտրվում են պետություններ, որոնց ներքաղաքական կյանքը կարգավորվում է միանգամայն այլ նորմերով: Դա ժողովրդավարությո՞ւն է, թե՞ ոչ ժողովրդավարություն:  Նրանք իրենք դրանից չե՞ն նեղվում», - տարակուսել է ռուս նախագահը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մեդվեդեւը հիշատակել է նաեւ իշխանությունների դեմ ուղղված տեղեկատվական քարոզչությունը, որը  ներկայումս տարվում է մի շարք մերձարեւելյան պետություների կողմից: Իսկ արդյունքում, ըստ նրա,  «անհրաժեշտ նպատակները, խնդիրները, որոնք իրենց առջեւ են դնում պետությունները եւ մի խումբ երկրներ, ամրագրվում են մարդկանց գիտակցության մեջ, ամենօրյա քաղաքական կյանք, որպես բացարձակ ճշմարտություն, իսկ այլ տեսակետները դեն են նետվում»:

Ռուս նախագահն հատկապես ընդգծել է, որ միջազգային գործերում ուժի կիրառումը ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները շրջանցելու առումով անթույլատրելի են:

Տվյալ թեմայի արդյունքներն ամփոփելով` ռուսնախագահը հավատացրել է, որ եթե կողմնորոշվելու լինեն ոչ թե քարոզչությամբ, այլ մասնագիտական լուրջ զրույցի վրա հիմնվելով, ապա միջազգային հանրությունն ի վիճակի կլինի մշակել ընդհանուր մոտեցում խնդրահարույց իրադրության կարգավորման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ