News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանը կպաշտպանի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ցանկացած բանաձեւ, որը չի խախտում Սիրիայի ինքնիշխանությունը: Այդ մասին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

«Իրանը կպաշտպանի ցանկացած ծրագիր, որը կերաշխավորի սիրիացի ժողովրդի պահանջների իրականացումն ու բարեփոխումների կատարումը, որոնք հայտարարվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ սիրիացի պաշտոնատար անձանց կողմից, ինչպես նաեւ կերաշխավորի Սիրիայում խաղաղության եւ կայունության ապահովումը», հաղորդում  է Iran.ru –ն:

Մեմանփարասթը նաեւ ընդգծել է, որ ստեղծված իրադրությունը պետք է լուծել դիվանագիտական մեթոդներով` խուսափելով միջամտությունից եւ շտապ որոշումներ ընդունելուց:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 21-ին միաձայն ընդունել է հայտարարություն, որը պաշտպանում է Սիրիայում իրադրության կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Քոֆի Անանին առաջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ