News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի նորաթուխ ղեկավար Կիմ Չեն Ընին մեղադրել են ռազմական գերագույն ղեկավարությունում արյունալի մաքրումներ կատարելու մեջ: Հարավկորեական հետախուզության տվյալներով` բարձրաստիճան զինվորականներից շատերը կորել են Կիմ Չեն Իրի մահից հետո:

Ըստ «Չոսոն Իլբո» թերթի տվյալների` 2011 թվականի դեկտեմբերին  Կիմ Չեն Իրի մահվանից անմիջապես հետո նրա որդին ազատվել էր  տասը բարձրաստիճան զինվորականներից, որոնց չեզոքության մեջ կասկածում էր, ընդ որում` կորածների մեծ մասը գնդակահարության է ենթարկվել: Ըստ հարավկորեական հետախուզության տվյալների`  ձերբակալությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Հյուսիսային Կորեայում սուգ է հայտարարված եղել:

Մարդկանց կրակել են չնչին մեղքերի համար: Մասնավորապես ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարի օգնականը սպանվել է Կիմ Չեն Իրի համար հայտարարված սգի ընթացքում հարբած վիճակում բռնելու պատճառով:

Ըստ հարավկորեական հետախուզության տվյալների` Կիմ Չեն Իրը  նույնպես 1994 թվականին իշխանության գալով` այլախոհներին վերացնելու աշխատանք է տարել: Նրա որդի Կիմ Չեն Ընի մեթոդները հրատարակչությունն անվանում է էլ ավելի բարբարոսական, հայտնում է  Lenta.ru-ն:

2011 թվականի հունվարին այդ նույն հրատարակչությունը գրել էր Հյուսիսային Կորեայի ղեկավարության զանգվածային վերացման մասին: Մոտ 200 մարդ ձերբակալվել են եւ գնդակահարվել, այդ թվում նաեւ պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Օ Կուկ Ռելի  եւ նախարարների խորհրդի նախագահ  Չան Սոն Թհեքայի համախոհներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ