News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը վայր է դնում իր լիազորությունները` ՕԵԿ-ում չգնահատված լինելու պատճառով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամյանը նշեց. «Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ վայր եմ դրել մամուլի խոսնակի իմ լիազորությունները, որովհետեւ հասկացել եմ, թե մամուլի խոսնակի դերը ՕԵԿ-ում ըստ արժանվույն չի գնահատվել»:

Ըստ Աբրահամյանի, վեց տարիների ընթացքում նա աշխատել է ամենաբարդ օղակի` լրատվամիջոցների հետ: «Քաղաքական կառույցն ու լրատվամիջոցները պետք է միշտ լինեն փոխըմբռնման մթնոլորտում: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում լրատվամիջոցներին, որովհետեւ ես դա զգացել եմ: Ես կարողացել եմ լավ հարաբերություններ պահպանել, իմ կուսակցության վարկանիշը բարձրացնել, սակայն այսօր հասկացել եմ, որ ղեկավարության կողմից չի կարեւորվել մամուլի խոսնակի դերն ու նշանակություն»»,- նշեց Սուսաննա Աբրահամյանը, ով ՕԵԿ համամասնական ընտրացուցակում զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը:

«Եկեք նայենք ցուցակը, թե ովքեր են ընդգրկված: Ես կարծում եմ, որ պետք է ավելի առաջ լինեի»,- նշեց նա:

Սուսաննա Աբրահամյանը նաեւ հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե խնդիրներ է ունեցել կուսակցության ղեկավարության, մասնավորապես Հեղինե Բիշարյանի հետ: Նա նաեւ նշեց, որ, ամենայն հավանականությամբ, կհեռանա նաեւ կուսակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ