News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այսօր` մարտի 23-ին, ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին եւ դեսպանատան գլխավոր խորհրդական Գեորգի Սագանելիձեին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը` միաժամանակ համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում դեռեւս առկա են փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ ու հեռանկարներ, որոնք պետք է կյանքի կոչել` ի շահ երկու երկրների:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը, տեւական ընդմիջումից հետո աշխատանքները վերսկսած ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ծանոթացրել է նախընտրական շրջանի քաղաքական մթնոլորտին, ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններին ու միավորումներին: Պարոն Շարմազանովի խոսքով` իշխանությունները վճռական են տրամադրված` անցկացնելու բարձր մակարդակի ընտրություններ` շատ լավ գիտակցելով, որ դա է լինելու   ժողովրդավարության ամրապնդման ու երկրի համակողմանի զարգացման իրատեսական ճանապարհը:

Նա հավաստիացրել է, որ կարեւորագույն խնդիրներն են լինելու ժողովրդի օրինական կամքին հետեւելն ու դեմոկրատական ընտրությունների միջոցով պետական ու ազգային  նպատակների շուրջը հասարակությանը համախմբելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ