News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում հերթական սկանդալն է հասունացել` կապված հենց խորհրդարանի դահլիճում պոռնո դիտելու հետ եւ դա նմանատիպ դեպքից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ երու պատգամավորներ խորհրդարանի դահլիճում պոռնո էին դիտել:

Մարտի 21-ինԳուջարաթ նահանգի կառավարության նիստում աջ ուղղվածության «Բհարաթիա Ջանաթա» բլոկի երկու պատգամավորներ փոխանակ մասնակցի բյուջեի քննարկմանը, պլանշետային համակարգչով մեծահասակների վիդեո են դիտել:

Սկզբում նրանք դիտել են Սվամի Վիվեկանանդիի (19-րդ դարի կրոնական գործիչ) նկարները, ապա մուլտֆիլմեր, որից հետո անցել են մերկ կանանց:

Պատգամավորներին բռնացրել է նիստերի դահլիճի մամուլի սրահում գտնվող լրագրողներից մեկը: Լրագրողը պատմել է այդ մասին խորհրդարանի խոսնակին, հաղորդում է Inopressa-ն` վկայակոչելով The Independent-ը:

Պատգամավորները շտապել են հերքել թղթակցի հայտարարությունը, իսկ տեսագրությունը, որը լրագրողը կատարել է, որպեսզի հիմնավորի իր խոսքը, նրանք անվանել են ոչ բավարար ապացույց: Պլանշետն ուղարկվել է փորձաքննության, որը պետք է պարզի, թե կոնկրետ ինչ են դիտել դրանով նիստի օրը:

Հատկանշական է, որ փետրվարին նույն «Բհարաթիա Ջանաթա»-ի անդամները զրկվել են նախարարական պորտֆելներից նմանատիպ սկանդալից հետո: Միջադեպը տեղի էր ունեցել Կարնատակա նահանգում:

Ավելի ուշ աշխատանքից ազատվել էր նաեւ նրա մեկ այլ կուսակից, որին մեղադրել են նրանում, որ հենց ինքն է նախարարներին պոռնոհոլովակ ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ