News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարարությունում այսօր` մարտի 23-ին, կազմակերպվել էր Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20 ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ  տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՄԱԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Իր խոսքում  նախարար Նալբանդյանն նշեց, որ մեր ժողովրդի արդի պատմության այդ շրջադարձային տարեթվերի շարքին է դասվում 1992թ. մարտի 2-ը, այդ օրը Հայաստանը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ:

«Դրանով միջազգային ճանաչում էր ստանում 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ամրագրված հայ ժողովրդի կամքը` կերտելու իր անկախ պետականությունը: ՄԱԿ-ին անդամակցությամբ Հայոց պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում»,- նշել է նա` հավելելով, որ բազմախորհուրդ է Հայաստանի կառավարության` երեկ կայացրած և այսօր ուժի մեջ մտած որոշումը, որով մարտի 2-ը սահմանվում է Հայաստանի Հանրապետության դիվանագետի օր:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան: Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել նաև ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ