News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելառուսը Եվրամիության դեսպանների վերադարձի անհրաժեշտություն չի տեսնում` ԵՄ կողմից իր հանդեպ պատժամիջոցների ընդլայնումից հետո: Այսօր` մարտի 23-ին, ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անդրեյ Սավինիխը: «Այսօրվա պայմաններում, բելառուսական կողմը Բելառուսից հետ կանչված դեսպանների ներկայության անհրաժեշտություն չի տեսնում, որոնց երկրները կողմ են քվեարկել այդ որոշմանը»,-նշել է նա, հաղորդում է KM.RU-ն:

Սավինիխը նաեւ ընդգծել է, որ Բելառուսը «ստիպված է անհապաղ ձեռնամուխ լինել արձագանքման միջոցառումների համալիրի իրականացմանը»:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը մարտի 23-ին ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները: Այսպես, Բելառուսի ավելի քան 200 քաղաքացիների անուններ ներառվել են «սեւ ցուցակում»: Բացի այդ, ԵՄ «սեւ ցուցակում» են ներառվել 29 ընկերություններ եւ կազմակերպություններ, ինչպես նաեւ սառեցվել են այդ կազմակերպություններից մի քանիսի ակտիվները:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի եւ Բելառուսի միջեւ դիվանագիտական պատերազմն սկսվել է դեռ փետրվարի վերջին, երբ ԵՄ-ի կողմից Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներին ի պատասխան, Մինսկը ԵՄ երկրների դեսպաններին առաջարկել է լքել երկրի տարածքը:

ԵՄ երկրներն էլ հետ են կանչել իրենց բոլոր դեսպաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ