News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Կտեսնենք»,- այսպես կարճ ու լակոնիկ պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հետեւողականորեն չեն մեկնաբանում ընդդիմադիր գործընկերոջ առաջարկությունը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել էր, թե տեղյակ չի եղել, որ ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւս առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում:

«Ես չգիտեի, որ կլիներ ընդդիմադիր այլընտրանքային թեկնածու, անցյալ կիրակի «Ժառանգության» խորհրդի նիստից հետո, երբ որոշվեց համամասնական եւ մեծամասնական ցուցակները, սպասում էի մինչեւ վերջին օրը՝ հասկանալու, թե որ ընտրատարածքն է, որը պետք է մնա այլընտրանք»,- նշել էր նա` առաջարկելով ընդդիմադիր կուսակցություններին նստել սեղանի շուրջ, համատեղ քննարկումների արդյունքում ամեն մի ընտրատարածքում թողնել միայն մեկ միասնական թեկնածու:

Նշենք, որ թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել են ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, անկուսակցական Վարդան Վարդանյանն ու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը:

 

Տպել
Ամենաշատ