News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աֆրիկական միությունը կասեցրել է Մալիի անդամությունը` նախօրեին  այդ երկրում տեղի ունեցած պետական եհղաշրջման պատճառով:

«Աֆրիկական միության որոշմամբ, Մալին կառույցի գործունեությանը չի մասնակցի այնքան ժամանակ, քանի դեռ  երկրում չի վերականգնվել սահմանադրական կարգը»,-միության խորհրդի հայտարարությունն է մեջբերել Reuters-ը:

Ինյչպես ավելի վաղ հողորդել էր NEWS.am-ը, Մալիում զինծառայողների ապստամբությունը բռնկվել էր մարտի 21-ին`երկրի անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Սադիո Գասամի ելույթից հետո:

Զինվորները դժգոհ էին զինամթերքի եւ մթերքի անբավարարության իրենց բողոքների նկատմամբ կառավարության անուշադրությունից: Զինվորականների զայրույթն է հարուցել նաեւ ապստամբ տուարեգների հետ հաշվեհարդար տեսնելու իշխանությունների անկարողությունը:

Ներկայումս Մալիում անհանգիստ է: Ապստամբ տուարեգների պատրաստվում են գրոհի, պետության սահմանները փակ են մնում: Մայրաքաղաք Բամակոյում թեեւ պարետային ժամ է, սակայն զինվորները թալան են իրականացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ