News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ  ԿԸՀ ներկայացրած ՕԵԿ-ի` 178 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը, համեմատած կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ` Քոչարիի ներքո ներկայացված նախնական տարբերակի, էական փոփոխությունների է ենթարկվել:

«Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ի ցուցակը էական փոփոխություններ կրել, ՕԵԿ-ից պարզել չհաջողվեց` «Երկիրի» հետ չեն խոսում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` հարցը շատ կտրուկ են դրել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը եւ ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Շահգելդյանը հիշեցրել է, որ երբ ցուցակի եռյակում չեղավ` աղմուկ չբարձրացրեց, բայց հիմա պատրաստ է անգամ դուրս գալ ՕԵԿ-ից, եթե իր հանդեպ վերաբերմունքը չփոխվի:

Ցուցակում բարելավել են իրենց դիրքերը գործող պատգամավոր Խաչիկ Հարությունյանը եւ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Եթե կուսակցության տարեդարձի օրը հրապարակված ցուցակի 5-րդ հորիզոնականը բաժին էր ընկել ոմն Նելսո Զուրոյանին, ապա արդեն ԿԸՀ ներկայացված ցուցակում այդ հորիզոնականում է Խաչիկ Հարությունյանը, ով իր դիրքերը բարելավել է 4 հորիզոնականով:

Կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն իր հորիզոնականը փոխել է ոմն Դիանա Գազիյանի հետ: Նա 11-րդ տեղից տեղափոխվել է կուսակցության փոխնախագահին ավելի վայել 6-րդ տեղը:

Գործող պատգամավոր Իշխան Խաչատրյանը նախկին 14-րդի փոխարեն, այսօր ցուցակի 7-րդ հորիզոնականում է: Պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար, իսկ ներկայումս ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը դիրքերը զիջել է` նախկին 8-ից իջնելով 10-րդ հորիզոնական: 13-20-րդ հորիզոնականները եւս փոփոխությունների են ենթարկվել»,- գրում է «Երկիր»-ը:

Տպել
Ամենաշատ