News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Երեւանում կանոնավոր ուղեւորափոխադրումների գործընթացը բարելավելու նպատակով Հայաստանի եւ Չինաստանի միջկառավարական համագործակցության շրջանակներում, Չինաստանի մայրաքաղաք Պեկինից ներկրված 249 ավտոբուսներից 80-ն այսօր` մարտի 24-ից արդեն սպասարկելու են Երեւանի բնակիչներին (ֆոտոռեպորտաժ): Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Նրա խոսքով, 80 ավտոբուսներ սպասարկելու են 6 երթուղիներ եւ միայն ասօր նրանք քաղաքացիների համար կլինեն անվճար:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչեւ տարեվերջ եւ 300 ավտոբուս կներկրվի, այս անգամ` մասնավոր սեկտորի հետ պայմանավավորվածության արդյունքում:

Ինչ վերաբերում է տարածված տեղեկություններին,թե «այս նոր ավտոբուսները շատ բենզին տանում», ապա նրա ոսքով` եթե դիզառելիքի խնդիր լինի, ապա ժամանակ առ ժամանակ կանցնեն գազի:

Քաղաքապետը նշեց, որ Չինասանից բերված ավտոբուսների վարորդների աշխատավարձը 70-80 հազար դրամ է, բայց ժամանակ առ ժամանակ կլինեն պարգեւատրումներ, որպեսզի ավելի լավ սպասարկեն: Իսկ այնտեղ վարորդներ աշխատելու առաջին հնարավորությունը, Տարոն Մարգարյանի խոսքով, միկորավոտոբուսների, քանի որ ավտոբուսների մտնելով կկրճատվի միկրոավտոբուսների  թիվը:

Նշենք, որ ներկրված «Հայգեր» մակնիշի ավտոբուսները, որոնք այս պահին շարված են Հանրապետության հրապարակում սպասարկելու են 3, 22, 28, 32, 38 եւ 54 համարի երթուղիները:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պտույտ գործեցին ներկրված նոր ավտոբուսներով` Հանրապետության եւ Շահումյան հրապարակներով:

Ընդհանուր 45 ուղեւոր տեղատարողությամբ, 22 նստատեղով այս ավտոբուսները համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով, օդափոխության համակարգերով: Ավտոբուսի միջնամասի հարթակը նախատեսված է նաեւ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ դրանցից 25-ը կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղեւորների ելումուտն ապահովող հատուկ սարքավորումներով:

Դիզելային հզոր շարժիչներով այս ավտոբուսները հեշտ կառավարման եւ արագ տեղաշարժվելու շնորհիվ նաեւ հնարավորինս կբեռնաթափեն Երեւանի ուղեւորատար տրանսպորտային հոսքերը, ինչի վերաբերյալ տրանսպորտի վարչության պետը նշեց, որ կխոսեն մայիսին, երբ երթուղիների վերաբերյալ մրցույթները հայտարարվեն:

249 ավտոբուսների` Չինաստանի նվերի արժեքը կազմել է 4,53 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ