News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աբխազիայի 20 ընտրատարածքներում մարտի 24-ին անցակացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկություն:

Երկրորդ փուլ անցած թեկնածուների թիվը 40 է` ընդդիմադիր «Աբխազիայի ժողովրդական ֆորում» կուսակցության վեց ներկայացուցիչ,  «Միասնական Աբխազիա» կուսակցության երեք թեկնածու, «Տնտեսական զարգացման կուսակցության»  մեկ թեկնածու, մնացած 30-ն առաջադրվել են նախաձեռնող խմբերի կողմից:  Նրանցից 10-ը գործող խորհրդարանականներ են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ  մարտի 10-ին կայացած առաջին փուլի ժամանակ հաղթողներ էին եղել 35 ընտրատարածքներից 13-ում:

Առաջադրված հայազգի 9 թեկնածուներից խորհրդարան են անցել արդեն Վաղարշակ Քոսյանը եւ Ռոբերտ Յայլյանը:

Երկրորդ փուլում ընտրված է  համարվում այն թեկնածուն, ով ստացել է ձայների պարզ մեծամասնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ