News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Պուշկինի անվան հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության  «Հանուն արդար ընտրությունների» հերթական ակցիան. բաց մամուլի ասուլիս` նվիրված քարոզչության մասնակիցների առաջիկա ծրագրերին: Այն վարել են  «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը եւ ՊԱՌՆԱՍ-ի համանախագահ Բորիս Նեմցովը:

Ինչպես հայտնի է դարձել, ընդդիմությունը նախատեսում է մի շարք ակցիաներ անցկացնել ապրիլին: «Ապրիլի 15-22-ը մենք  սպիտակ ակցիաների մեկ շաբաթ կանցկացնենք, դրանք կլինեն «կլոր սեղաններ», բանավեճեր, համերգներ եւ ֆլեշ-մոբեր», - ասել է Նեմցովը Նովոպուշկինյան պուրակում: Իսկ մայիսի մեկին ծրագրում են ազատության փառատոն, ամենայն հավանականությամբ` Բոլոտնայա հրապարակում, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Ուդալցովը հույս ունի  նախագահի երդման արարողության նախօրեին անցկացվելիք «Ժողովրդական երթին» որքան հնարավոր է շատ մարդիկ  հավաքել Ռուսաստանի տարբեր շրջաններից:  Ընդդիմադիրը նշել է, որ հույս ունի Ռուսաստանի տարբեր շրջաններից եկող մարդկանց խանդավառության վրա, որոնք կարող են գալ եւ աջակցել այդ ակցիային: Նա ավելացրել է, որ ապրիլին կազմակերպչական հանձնաժողովը  մտադիր է լայնածավալ քարոզչություն սկսել մայիսի 6-ի ակցիային մարդկանց ներգրավելու համար:

«Այդ ակցիան պետք է լավ կլինի, եթե լինի արտոնված, սակայն ոչ թե հետնաբակերում, այլ Մոսկվայի կենտրոնական հրապարակներից մեկում: Մայիսի 6-ին մենք պետք է իշխանությունների դեմ լուրջ կռիվ տանք», - ասել է Ուդալցովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ