News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` մարտի 24-ին, իր արտահերթ նիստում մերժել է թիվ 19 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանի («Ճոյտ») դիմումը, որով վերջինս առաջարկում էր նույն ընտրատարածքում թեկնածու չգրանցել Սեդրակ Սարոյանին (Գեներալ Սեյրան), քանի որ նա վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում:

ԿԸՀ-ն որպես իր որոշման պատճառաբանություն, նշել է, որ նման բովանդակությամբ դիմումների մասին որոշումը կայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, այլ ոչ` ԿԸՀ-ն:

«Նշվածից ակնհայտ է, որ ներկայացված դիմումը չի կարող հանդիսանալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկման առարկա: Ուստի դիմումը պետք է հասցեագրվի այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը»,- նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ Հակոբ Հակոբյանը ԿԸՀ-ին ուղղված իր դիմումում նշել էր, որ խախտվել է սահմանադրական իրավունքը, եւ եթե Խաչատուր Սուքիասյանին չեն գրանցել` պատճառաբանելով, որ նա վերջին հինգ տարում չի ապրել Հայաստանում, ապա ինչո՞ւ են գրանցել թիվ 19 ընտրատարածքում թեկնածությունը առաջադրած Սեդրակ Սարոյանին: Հակոբ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ ինքը փաստացի տվյալներ ունի, որ վերջին 5 տարում Սեդրակ Սարոյանն անընդմեջ չի բնակվել Հայաստանում, այդ հարցում նրան օգնել են Ուկրաինայի եւ Մոսկվայի իր կողմնակիցները եւ որպես ապացույց` համապատասխան փաստաթղթեր են վերցրել` ներկայացնելու իշխանությանը, որ «եթե իշխանությունները չհասկանա, ապա գոնե հասարակությունը կիմանա»:

«Խաչատուր Սուքիասյանի դեպքը նախադեպ է, իսկ նախադեպային ինստիտուտը Հայաստանում գործում է, մենք վերցնում ենք այդ նախադեպը եւ ասում ենք, որ եթե դա տարածվում է Խաչիկ Սուքիասյանի վրա, ապա պետք է մյուս թեկնածուների վրա էլ տարածվի»,- նշել էր նա` շեշտելով, որ կամ Խաչատուր Սուքիասյանին էլ գրանցեն, կամ էլ երկուսին էլ մերժեն:

Տպել
Ամենաշատ