News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը ռուսական կողմի հրավերով ժամանել է Մոսկվա: Քոֆի Անանին մարտի 25-ին կընդունի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Բացի այդ, նա կհանդիպի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունու ընդգծել են, որ Ռուսաստանը հենց սկզբից պաշտպանել էայդ պաշտոնում Քոֆի Անանի նշանակումը, հաշվի առնելով նրա քաղաքական փորձը, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկան նշել է, որ Մեդվեդեւն Անանի հետ հանդիպման ժամանակ մտադիր է ներկայացնել իր թեզը, ըստ որի շատ բարդ կլինի կարգավորել սիրիական հակամարտությունը, քանի դեռ չի դադարել արտաքին աջակցությունը Սիրիայի ընդդիմությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ