News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆլամենկոյի լոսանջելեսյան փառատոնին, ի թիվս այլոց, հանդես կգան լեգենդար Վիսենտե Ամիգոն եւ լոսանջելեսցի արտիստ Ադամ դել Մոնտեն:

«Ես նավգել եմ պարսիկ երաժիշտների, նվագել եմ հայ երաժիշտների հետ: Նկատի ունեմ, որ փորձել եմ ամեն բան, ինչ մշակութային կապ ունի ֆլամենկոյի հետ:  Բոլոր այդ մշակույթներն անմիջական կամ հեռավոր ազդեցություն են ունեցել ֆլամենկոյի վրա»,-ասել է Ադամ դել Մոնտեն:

«Մարդիկ չեն էլ կարող պատկերացնել, որ հայկական երաժշտությունն իր ազդեցություն է ունցել ֆլամենկոյի վրա, սակայն տարօրինակ կերպով, դա կարող էր այդպես լինել, քանի որ, երբ գնչուները շարժվել են դեպի Իսպանիա, նրանք անցել են Հայաստանով եւ այնտեղ մնացել որոշ ժամանակ: Դուք լսում եք հայկական քանոնը, որի վրա նվագում են միայն կանայք,  եւ տեսնում բուլերիայի շատ հստակ մոդելը: Պարզապես ապշեցուցիչ է, թե որքան են դրանք նման, իրականում ոչ թե նման են, այլ հենց նույնն է: Անկասակած, կա հայկական հետք»,-նշել է երաժիշտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ