News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում, մարտի 26-31-ին կկայանա Կովկասյան կինոյի առաջին փառատոնը, որի ընթացքում կներկայացվեն կովկասյան երեք պետությունների լավագույն ֆիլմերի ընտրանին, ինչպես նաեւ ֆիլմեր Աբխազիայից եւ Օսեթիայից:

Փառատոնի կազմակերպիչն է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Հայկական կինոն ներկայացված է Համո Բեկնազարյանի ՊԵՊՈ` 1926, Սերգեյ Փարաջանովի ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ` 1968, ՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ` 1964, Հովհաննես Գալստյանի ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ` 2009 խաղարկային ֆիլմերով եւ Սերժ Ավետիքյանի ՇՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ անիմացիոն ֆիլմով: Հայկական ֆիլմերը Թբիլիսիում ներկայացնելու են ռեժիսորներ Սերժ Ավետիքյանը, Մարինե Զաքարյանը եւ Հովհաննես Գալստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ