News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան եւ ճապոնացի կենսաբանները պարզել են ճարպակալման պատճառները. Դա կախված է ուղեղում նոր նյարդային բջիջների առաջացման հետ: Արգելափակելով դրանց աճը` կարելի է հասնել ախորժակի եւ քաշի նվազման, կարծում են հետազոտողները: Նրանց հոդվածը հրապարակվել է Nature Neuroscience-ում:

Բալթիմորի Ջոն Հոփքինսի անվան համալսարանի բժշկական դպրոցի նյարդաֆիզիոլոգները` Սեթ Բլեքշոուի գլխավորությամբ, փորձեր են արել մկների վրա եւ ապացուցել, որ ուտելիքի անսահմանակ մատչելիությունը եւ պարբերաբար չափից դուրս շատ օգտագործումը հանգեցնում են հիպոթալամուսում նոր բջիջների առաջացման: Ուստի, դրա դեմն առնելու համար դեպք է դեղամիջոցներով արգելափակել աճը:

Մկների մոտ նեյրոգենեզի արգելափակումը հանգեցրել է ախորժակի եւ քաշի կտրուկ նվազման: Գիտնականները համոզված են, որ դա կարելի է կիրառել նաեւ մարդկանց մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ