News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լուսինը գործնականում ամբողջությամբ բաղկացած է նույն նյութից, ինչից առաջացել է Երկիրը Արեւային համակարգի ստեղծման ժամանակ: Այդ մասին ասվում է Nature Geoscience ամսագրում տպագրված հոդվածում:

Գիտնականները պարզել են, որ Լուսնի վրա «Ապոլլոնի» հավաքած իզոտոպների հաբարերակցությունը համապատասխանում է երկրայինին: Այդ արդյունքը, սակայն, հակասում է Երկրի արբանյակի առաջացման մինչ օրս հայտնի տեսությանը:

Նոր աշխատանքի շրջանակներում գիտնականները հետազոտել են տիտան-47-ի եւ տիտան-50-ի իզոտոպների հարաբերակցությունը: Անալիզը ցույց է տվել, որ լուսնային եւ երկրային օրինակներում իզոտոպների հարաբերակցությունը նույնն է:

Համաձայն ժամանակակից պատկերացումների, Լուսինը առաջացել է Երկրի եւ Թեյա երկնային մարմնի բախման արդյունքում 4,6 միլիարդ տարի առաջ: Համարվում է, որ Լուսնի զգալի մասը (մոտ 40 տոկոս) բաղկացած է Թեյայի նյութից: Դրա պատճառով էլ իզոտոպային պարունակությունը պետք է տարբերվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ