News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում սպանդ կազմակերպած Սերժանտ Ռոբերտ Բեյլսի 17-րդ զոհը դարձել է դեռեւս լույս աշխարհ չեկած երեխան: Նրա զոհերի թվում է եղել հղի կինը, եւ մոր արգանդում սպանված երեխան, ով ամերիկյան ռազմական օրենքով եւս համարվում է զոհ` անկախ այն բանից, թե արդյոք մարդասպանն իմացել է, որ իր զոհը հղի է, թե ոչ եւ արդյոք նա ցանկացել է սպանել սաղմին, թե` ոչ:

New York Times-ի կայքում հրապարակված հաղորդագրությունը բացատրում է մարտի 11-ին Աֆղանստանում տեղի ունեցած սպանդի զոհերի թվի հարցում եղած տարընթերցումները: Սկզբնապես ինչպես ամերիկյան, այնպես էլ աֆղանական աղբյուրները հաղորդում էին, որ 38-ամյա Բեյլսի զոհերի թիվը կազմել է 16 մարդ, այդ թվում 9 երեխա եւ երեք կին: Սակայն ավելի վաղ զինծառայողին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել 17 հոգու կանխամտածված սպանության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը փոխհատուցում է տվել կանդահարցի այն ընտանիքներին, որոնց հարազատները մարտի  11-ին սպանվել էին ամերիկացի զինվորականի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ