Ամերիկյան կողմը փոխհատուցում է տվել կանդահարցի այն ընտանիքներին, որոնց հարազատները մարտի  11-ին սպանվել էին ամերիկացի զինվորականի կողմից:  Յուրաքանչյուր սպանված աֆղանցու համար ընտանիքներին տրվել է 47 հազ. դոլար, իսկ վիրավորների համար` 11 հազ. դոլար:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»,  գումարների հանձնման արարողությունը տեղի է ունեցել մարտի 25 -ին, Կանդահարի նահանգային վարչական շենքում` տեղական իշխանությունների եւ զինվորականների մասնակցությամբ:

Հիշեցենենք, որ մարտի 11-ին ամերիկացի զինծառայողը կրակ էր բացել խաղաղ բնակիչների վրա` սպանելով  16 մարդու, այդ թվում` 9 երեխայի: Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները հայատարարել էին, որ սերժանտ Բեյլսը գործել է սթրեսի, ալկոհոլի եւ անձնական խնդիրների ազդեցության տակ: Աֆղանական կողմը սակայն կասկած է հայտնել պաշտոնական վարկածի վերաբերյալ: