News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի քանի օրվա հադարտությունից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր` մարտի 26-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կրկին բարձրացավ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փախարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 389.15 դրամ` 0.30 %-ով կամ միանգամից 1.15 կետով:

Ընդ որում` առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել նաեւ ավելի բարձր` 389.26 դրամ փոխարժեքով, սակայն առաջարկ չի եղել: Ամենայն հավանականությամբ` շուկայում խոշոր գնորդ է ի հայտ եկել:

Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 3.65 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի միջին փոխարժեքը բարձրացել է 1-1.5 դրամով: Դոլարի առքն իրականացվում է 388-388.5 դրամով, վաճառքը սկսում է 390 դրամից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ