News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի վերլուծաբան Ասիֆ Գուլիեւը «Ղարաբաղն ո՞ւմ է պետք» վերտառությամբ հոդված է ներկայացնում, որտեղ դիտարկում է ղարաբաղյան հարցի երեք հավանական լուծում` հայերը պետք է հասկանան իրենց «սխալը» ու թողնեն այդ հողերը, երկրորդ` ուժային կենտրոնները պետք է ճնշում գործադրեն հայերի վրա, երրորդ` Ադրբեջանը պետք է ուժով հետ վերադարձնի այդ տարածքները:

Նա նշում է, որ պատրանք կա, թե միջազգային ուժային կենտրոնները շարունակում են կշտամբել, կշտամբում եւ կշտամբելու են Հայաստանին «նվաճումներ կատարելու համար»: Միջազգային հարաբերություններում կշտամբելն իրականում «թոզ փչել է» այն կողմի աչքերին, ով ցանկանում է լսել այդ կշտամբանքը, տվյալ դեպքում խոսքը Ադրբեջանի մասին է: «Մեր աչքի առջեւ բազմաթիվ վարագույրներ են կախում, որոնցից ադրբեջանական դիվանագիտությունը շշմած է մնում»,-գրում է Գուլիեւը:

Անդրադառնալով այն հանգամանքին, թե որքանով է հավանական, որ հայերը «կհասկանան իրենց սխալը» եւ ինքնակամ կհեռանան Ղարաբաղի տարածքից` հեղինակը նշում է, որ դա բարդ հարց է: «Ղարաբաղում պատերազմ է ընթացել: Պատերազմի այդ փուլում ադրբեջանցիները տանուլ են տվել: Կարելի է ասել, որ դժվար թե նրանք ինքնակամ դուրս գան այդ տարածքներից: Ուստի հույսը Ադրբեջանի Զինված ուժերն են, որոնց վրա պետությունը միլիարդավոր դոլարներ է ծախսում»,-գրում է նա:

Հեղինակը կարծում է, որ ադրբեջանական բանակի հզորացման մասին առասպելներն իրականում այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: «Վերջին տարիներին, ավելի ստույգ 2007-ից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ում սպա դառնալ ցանկանողների թիվը գնալով նվազում է: Բացի այդ, չի կատարվում նաեւ Գլխավոր ռազմական դպրոցների ընդունելության ծրագիրը, իսկ դա խոսում է ոչ թե բանակի հզորացման, այլ հակառակ գործընթացի մասին: Ոչ ոք չի ուսումնասիրում դրա պատճառները»,-եզրափակում է ադրբեջանցի վերլուծաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել