News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հետ, ով թեեւ որեւէ կերպ չէր ցանկանում գանահատական տալ ԲՀԿ-ի` իրենց համամասնական ցուցակում չընդգրկելու որոշմանը, երկարատեւ «պարուզայից» հետո ասաց.

Ճիշտն ասած, ես ոչ էլ հակված եմ պատճառներ փնտրելուն:

Այսինքն նորմա՞լ էր, որ ԲՀԿ-ն Ձեզ չընդգրկեց իր համամասնական ցուցակում:

Դե, ի՞նչ  կարող եմ անել, եթե նորմալ չընդունեմ:

Դե մի տեսակ տարօրինակ էր Ձեզ չտեսնել ցուցակում, չէ՞ որ Դուք բացառիկ ակտիվ ԲՀԿ-ականներից մեկն էիք:

Դե, հիմա ամեն ինչ էլ պատահում է, երեւի ժամանակի պահանջն էր այդպիսին:

Ստացվում է, Ձեր տեսակը պետք չէ՞ր ԲՀԿ-ին:

Դե, կարելի է այդպես էլ մտածել:

Պրն Բոստանջյան, իսկ Դուք մինչ օրս ի՞նչ հարաբերություններ եք ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Իմ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շատ նորմալ են եղել կամ էլ դա ինձ է թվացել:

Տպել
Ամենաշատ