News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ապրիլի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է «Միսս Հայաստան-2012» գեղեցկության եւ նրբագեղության ազգային  մրցույթը, որին մասնակցելու են 18-ից 24 տարեկան մոտ երկու տասնյակ գեղեցկուհիներ: Մասնակիցները պետք է ունենան 170 սանտիմետրից ոչ պակաս հասակ եւ մոդելային արտաքին:

«Միսս Հայաստան-2012»-ում  հաղթող ճանաչված աղջիկը ձեռք կբերի իրավունք մասնակցելու «Միսս աշխարհ-2012» մրցույթին:

Նշենք, որ մրցույթը Հայաստանում անցկացվում է սկսած 1996 թվականից, իսկ 2007-ից հետո մի քանի տարի ընդմիջվել էր ֆինանսական խնդիրների պատճառով:

Երեկվանից համացանցում հայտնվել է մրցույթին հայտ ներկայացրած աղջիկների քասթինգի տեսագրությունը, եւ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում է ծավալվել: Կան թե դրական, թե բացասական գնահատականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել