News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը մտածում է Մայամիից քաղաքական ապաստան խնդրելու մասին:

Նման մտքեր նրան այցելում են կապված այն քրեական գործի հետ, որը հարուցվել էր  Life News հոլդինգի լրագրողների բողոքների հիման վրա` նրանց հասցված մարմնական վնասվածքների եւ թանկարժեք սարքավորումների ոչնչացման կապակցությամբ: Իր միկրոբլոգում Սոբչակը գրել է. 

«Կանչեցին հարցաքննության: Հոպ աղբիկ, Սոբչակի գլխին ժամկետ մի սարքի: Զինգերի մեքենան ասեղիկն է կոտրել... Չխնդրե՞լ քաղաքական ապաստան Մայամիից», -բանաստեղծական ոճով գրել է Սոբչակը, հայտնում է  «Պոլյարնայա զվեզդան»:

Հետո նա մեջբերում է Դմիտրի Լիխաչովին. «Կես ճշմարտությունը ստի ամենավատ տեսակն է. կես ճշմարտության մեջ սուտը կեղծվում է ճշմարտության, պաշտպանվում է մասնակի ճշմարտության վահանով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ