News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական սուզանավեր են նկատվել Թեոդոսիայից ոչ հեռու, որտեղ տեղակայված են զենքի նոր տեսակների փորձարկման կենտրոնները: Սուզանավերի առկայությունը արձանագրել են Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի նավաստիները:

Այդ մասին «Նովիյ ռեգիոն»-ին պատմել է առաջին կարգի կապիտան Սերգեյ Գորբաչովը: Նա նշել է, որ թուրքական նավերը հետախուզություն են իրականացնում:
Գորբաչովը հայտնել է, որ ներկայումս հաշվվում է 14 սուզանավ: Միաժամանակ, Սեւծովյան նավատորմի միակ սուզանավը` «Ալրոսա»-ն վերանորոգման է հանձնվել Կրոնշտադտում:

Գորբաչովի խոսքով, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, 70-80-ական թվականներին, Թուրքիան գերադասում էր իր սուզանավերը չուղարկել Սեւ ծովի ջրային տարածքներ, որտեղ գերիշխում էր խորհրդային նավատորմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ