News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ  նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առանձնատնից փախել է նրա Դորոֆեյ անունով կատուն, հայտնում է «Սոբեսեդնիկը»:

Հեռագրասյուների վրա ամրացված են  Դորոֆեյի լուսանկարներով հայտարարություններ  (ճիշտ է, նրանցում նշված չէ, թե ով է նրա տերը, ոչ էլ պարգեւի չափը): Ռուսական առաջնորդի կատուն հատուկ տեսակի է` նեւսկյան պարահանդեսային, որն արժե մինչեւ 1000 դոլար: Ժամանակին Մեդվեդեւի կինն անձամբ է ընտրել Դորոֆեյին կենդանիների բուծարանից:  

Կատվի որոնմանն է միացել տեղական ոստիկանությունը: Եթե Դորոֆեյը չգտնվի մինչեւ հանգստյան օրերը, շրջակա անտառներում որոնողական աշխատանքներին կմիանան կամավորները: Մինչդեռ ֆելինոլոգ Իրինա Իլմինսկայան նշում է, որ ամենայն հավանականությամբ կատուն ինչ-որ բանից վախեցել է: Ըստ նրա` ցանկալի է, որ Դորոֆեյին անձամբ տերը կանչի, առավոտյան, լռության մեջ, քանի որ որոնողների մեծ խումբն էլ ավելի կվախեցնի կատվին:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Մեդվեդեւը դարձել էր ՌԴ  նախագահ, լրատվամիջոցները նրա ընտանի կենդանուն մեծ ուշադրություն էին դարձնում: Մասնավորապես, հաղորդվում էր, որ մի անգամ Դորոֆեյը կռվել է Մեդվեդեւի հարեւանությամբ ապրող խորհրդային նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի կատվի հետ:

Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի տվյալների` Դորոֆեյն այն ժամանակ պարտվել էր: Նրան մի ամսից ավելի բուժել էին հակաբիոտիկներով: Որպեսզի ապագայում էլ ավելի անհարմար իրավիճակներում հայտնվելուց  ընտանի կենդանուն փրկեն, նրան ամորձատել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ