News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիցիլիական  Աչիրեալե (Կատանիա նահանգ) քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է չորս անձանց, որոնք կիլոմետրանոց թունել էին փորել: Ինչպես հայտնում է ANSA-ն, այդ թունելով նրանք հույս ունեին հասնել քաղաքի կենտրոնի ոսկերչական խանութ եւ թալանել այն, հաղորդում է  Lenta.ru-ն:

La Repubblica-ն մեջբերում է ձերբակալվածների անունները. 43-ամյա Մարիո Կատալանոն (Mario Catalano), 48-ամյա Մարիո Լանցարոտին (Mario Lanzarotti), 22-ամյա Ռոսարիո Ալբիկոկոն (Rosario Albicocco) եւ 38-ամյա Սալվատորե Գրասոն (Salvatore Grasso):

Ձերբակալվածները գետնի տակ են իջել կոյուղով: Մեկ ամսվա ընթացքում նրանք  փորել են թունելը Աչիրեալե պատմական կենտրոնի տակ եւ արդեն ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են գտնվել իրենց նպատակից, երբ նրանց ձերբակալել է ոստիկանությունը:

Կատանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որն էլ հանգեցրել է ձերբակալության այն բանից հետո, երբ երկու մարդու են նկատել հեռահաղորդակցման սարքերը ձեռքին դիտահորից դուրս գալիս: Ալպինիզմի եւ սպելեոլոգիական փրկարարական ազգային կենտրոնի կամավորներն իջել են գետնի տակ եւ այնտեղ հայտնաբերել գործիքներ, որոնք օգտագործվում են պեղումների ժամանակ, եւ էլեկտրագեներատոր: Հետագայում պեղումներ կատարող գողերի գործով կզբաղվի Կատանիայի դատախազությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ