News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Մոսկվայի տունը մարտի 30-ին ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության  սեմինար կանցկացնի երեւանյան դպրոցներում եւ բուհերում  ռուսաց լեզու դասավանդողների համար:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Մոսկովյան գործարարա-մշակութային «Մոսկվայի տուն» կենտրոնից, Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի կրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորները երեւանցի գործընկերներին կհատկացնեն մանկավարժական  ձեռնարկներ` «Ռուսաց լեզվի ուսուցանման առանձնահատկությունները խորացված փուլում», կպատմեն ժամանակակից դասագրքերով ռուսաց լեզվի ուսուցանման ճկուն կաղապարների, պահանջների եւ չափանիշների մասին, զեկույցներ կկարդան «Խոսքային գերծունեության տեսակների փոխկապակցված ուսուցումը» եւ  «Հասարակական-մշակութային ունակության ձեւավորումը Ռուսաստանի պատմական տեքստերի միջոցով» թեմաներով:

Ուսումնական գրականության տեսությունից հետո ռուսական «Զլատոուստ» հրատարակչության ներկայացուցիչը մայրաքաղաքային դպրոցների բուհերին եւ դպրոցներին ռուսաց լեզվի ժամանակակից ձեռնարկներ կնվիրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ