News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քալիֆորնիայում լույս աշխարհ է եկել աշխարհի ամենափոքր շնիկը: Ծնվելիս տաքսայի քաշը եղել է 28 գրամ եւ տա տեղավորվում էր թեյի գդալի մեջ:

Փոքրիկ շնիկը, որին հայտնի երգչուհու անունով կոչել են Բեյոնսե, ծնվելիս չի շնչել, բայց կենդանաբույժները փրկել են նրան եւ շնիկը հիմա զգալիորեն քաշ է հավաքել: Բեյոնսեն հիմա արդեն կշռում է 124 գրամ եւ տեղավորվում է iPhone-ի կամ կրեդիտ-քարտի վրա, հաղորդում է «Միր»-ը:

Փորձագետների կարծիքով, Բեյոնսեն կարող է նոր համաշխարհային ռեկորդ սահմանել եւ ստանալ մոլորակի ամենափոքր շուն տիտղոսը: Կենդանիների պաշտպանության The Grace Foundation կազմակերպությունն արդեն համապատասխան նամակ է հղել Գինեսի ռեկորդների գրքի կազմակերպիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ