News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել` կապված թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից Խաչատուր Սուքիասյանին պատգամավորի թեկնածու չգրանցելու փաստի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Ինչպես եւ սպասվում էր, իշխանությունը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ ապօրինությունը շարունակեց մինչեւ վերջ։ Մամուլը ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսը պաշտոնական հայտարարությամբ արդեն մանրամասն ներկայացրել են այն մեղկ միջոցները, որոնք գործադրվեցին նրա դեմ։ Այսօր ընտրատարածքային հանձնաժողովը որոշում կայացրեց մերժել ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի գրանցումը թիվ 10 ընտրատարածքում։ Կասկած չկա, որ նույնպիսի որոշում կկայացնի նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ նրան դուրս կթողնի Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակից։

Հարցի իրավական կողմին, անշուշտ, ինչ-որ ժամանակ հնարավոր կլինի անդրադառնալ եւ ապօրինություն հրահանգած ու գործած մեղավորները պատասխան կտան։ Քաղաքական իմաստով վարչախմբի այս քայլը բացատրելի է իշխանությունը կորցնելու այն տագնապով, որը նրան ստիպում է դիմել ստախոսությունից ու խաբեբայությունից սկսած մինչեւ ընտրողների թիվը հարյուր հազարներով ուռճացնելու, աջուձախ ընտրակաշառք խոստանալու ու բաժանելու եւ այլ խայտառակ ու փոքրոգի միջոցների։ Համոզված ենք, սակայն, որ այսօրինակ քայլերը միայն մեծացնում ու առավել բյուրեղացնում են իշխանության դեմ ժողովրդական ցասումն ու դժգոհությունը։ Տվյալ դեպքում, չենք կասկածում, որ 10-րդ ընտրատարածքի ընտրողները շատ ավելի միահամուռ ու համոզված իրենց ձայնը կտան Սարիբեկ Սուքիասյանին, ով նույնպես առաջադրվել էր նույն ընտրատարածքում, երբ հայտնի դարձավ Խաչատուր Սուքիասյանի դեմ լարված որոգայթը եւ կանխատեսելի էր դրա արդյունքը»:

 

Տպել