News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հաքերների ամենահզոր խմբավորումներից մեկի՝ Lulz Security-ի անդամները կոտրել են ԱՄՆ զինծառայողների ծանոթությունների համար գործող militarysingles.com կայքը։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Twitter միկրոբլոգում հաքերները հայտարարել են, որ կայքը կոտրելուց 170 հազար գրանցվածների գաղտնաբառ եւ էլեկտրոնային փոստ են գաղտնազերծել, որից հետո հաքերները ձեռքբերվածը տեղադրել են համացանցում, որպես ազատ ռեսուրս։  

NEWSru.com-ը նշում է, որ Lulz Security-ին հայտնի է ԿՀՎ-ի, ԱՄՆ սենատի կայքերի վրա հաջողությամբ ավարտված հարձակումներով, բացի դրանից Lulz Security-ին երբեմն արգելափակում է Sony եւ Nintendo հայտնի համակարգչային խաղեր արտադրող ընկերությունների խաղային ցանցերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, մարտի 6-ին մի քանի երկրներում իրավապահ մարմինները ձերբակալել են Lulz Security-իի բազմաթիվ անդամների։

Նշենք, որ յուրայիններին հանձնել էր Lulz Security-ի ղեկավարը, ոմն Հեկտոր Քսավիե Մոնսեգյուր, ով 2011թ. ամռանը բացահայտվել էր ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի կողմից, որից հետո սկսել էր աշխատել ԴՀԲ-ի համար, եւ «ծախել» յուրայիններին։

Հավանաբար militarysingles.com կայքի կոտրումով Lulz Security-ի անդամները փորձում են ապացուցել, որ ձերբակալությունները խմբավորման ներուժի եւ հզորության վրա շատ չեն ազդել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ