News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Ազգային ժողովում գործարար պատգամավորների առատության մասին մշտապես խոսվել է, նշվել, որ այդ հարցը պետք է կարգավորվի, որ գործարարները կամ պետք է զբաղվեն իրենց բիզնեսով, կամ օրենսդրական գործունեությամբ: «Ավելին` իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարները հայտարարեցին, որ գործարարներն այս ընտրություններին իրենց կուսակցական ցուցակում ընդգրկված չեն լինելու: Սակայն, ինչպես ցույց տվեց իրականությունը, ինչպես իշխող կուսակացության, այնպես էլ իշխանական կոալիցիայի եւ ընդդիմադիր կուսակցությունների ցանկերում ավել կամ պակաս չափով ընդգրկված են գործարարներ: Անգամ կոմունիստական կուսակցության ցուցակում գործարարներ կան:

Նախ հստակեցնենք, թե ի՞նչ ասել է գործարարը: Մեզանում գործարար ասելով հասկանում են ոչ միայն բիզնեսի սեփականատերին, այլև գործադիր տնօրեններին, փnխտնoրեններին, կառավարիչներին: Բացի նշվածներից, «գործարար» հասկացության մեջ ներառելով նաև ընկերությունների հիմնադիրներին, խորհրդի անդամներին, բաժնետերերին, անհատ ձեռնարկատերերին, ստացանք 113 գործարարներ, որոնք ընդգրկված են խորհրդարանական ընտրություններին մասնակցող 8 կուսակցությունների և մեկ դաշինքի ցուցակներում: Իսկ ընդհանուր առմամբ, այդ ցուցակներում ընդգրկված են 1028 պատգամավորություն թեկնածու: Այսինքն, գործարար թեկնածուները բոլոր թեկնածուների ավելի քան 10 տոկոսն են կազմում:

Այսպիսով, կարելի է փաստել, որ գործարարներն, այնուամենայնիվ, չեն ցանկանում հրաժարվել ԱԺ պատգամավոր դառնալուց, մյուս կողմից, կուսակցությունները եւս չեն ցանկանում գործարարներին իրենց շարքերը ներգրավելուց ու պատգամավորական աթոռ առաջարկելուց»,- գրում է «Ազգ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ