News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Կոնյակագործության եւ գինեգործության ոլորտում մրցակցությունը շատ մեծ է, եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս: Այդ մասին այսօր` մարտի 29-ին Երեւանում կոնյակագործության խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը:

Կոնյակի արտահանմամբ, Հայաստանում զբաղվում են մոտ 30 կոնյակագործական ձեռնարկություն, արտահանումն իրականացվում է 25 երկիր: Գինու արտահանմամբ զբաղվում են 15-16 գինեգործական գործարաններ, արտահանում են 20 երկրներ:

«ՄԱՊ» ընկերության ներկայացուցիչ Գարուշ Սամվելյանը նշեց, որ հայկական գինու արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, ու հայկական ընկերություններին հաջողվում է որոշ առաջխաղացում ապահովել այդ շուկայում: «Եվրոպան միայն եվրոպական գինիների համար է»,-նշեց Գ. Սամվելյանը:

«Արցախ Ալկո» ընկերության ներկայացուցիչ Աշխեն Սարգսյանը նշեց, որ զբաղվում են մրգային թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որոնք ավելի շատ հայտնի են Հայաստանից դուրս, քան` Հայաստանում: Դրա պատճառներից մեկը, ըստ Ա. Սարգսյանի, գովազդի մասին օրենքում առկա սահմանափակումներն են թունդ ալկոհոլային խմիչքների նկատմամբ:

Վայոց Ձորի «Գետնատուն» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ցանկություն ունեն գինիներ արտահանել նաեւ եվրոպական շուկա, քանի որ բարձրորակ գինիներ են արտադրում «Արենի» սորտից: Սակայն խնդիրներ կան հարկային համակարգի հետ: Մասնավորապես` ընկերությունը ներմուծում է սարքավորումներ, սակայն չի կարողանում ավելացված արժեքի հարկը նախկինի պես վճարել 12 ամիս ուշացումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news