News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Տրանսպորտի եւ կապի նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• 2011 թվականի ընթացքում արձանագրվել են միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների չվացուցակների խախտման դեպքեր:

• Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ երթակարգավարական կետերը ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 1604-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ (սպասասրահ, տոմսարկղեր, ուղեւորների եւ ավտովարորդների կենցաղային, սանիտարահիգիենիկ (սանիտարական հանգույց, լվացարան) կետեր եւ այլն):

• Մինչ օրս չի լուծվել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից օգտվելու ապահովման հարցը:

• Չեն ձեռնարկվել միջոցներ ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջներն ու դրանց պետական գրանցման կարգը հստակեցնելու ուղղությամբ:

Արձանագրված դրական զարգացումները

• 2011թ. արձանագրվել են թվով 4900 վարչական իրավախախտում նախորդ տարվա 3700-ի փոխարեն, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 34.5 մլն դրամ նախորդ տարվա 23.0 մլն դրամի համեմատ:

• 2011 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 838,5 մլն. դրամի չափով տուրքեր, վարձակալական վճարներ եւ այլ ոչ հարկային եկամուտներ:

• Փոփոխություններ են կատարվել ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլա յին տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների եւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգերում, որոնց արդյունքում բարելավվել են ընթացակարգերը եւ նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը:

• Բարեփոխումներ են իրականացվել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացը կարգավորող իրավական դաշտում` տրանսպորտային միջոցները ցանկացած տեխնիկական զննման գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպության կայանում տեխնիկական զննության ներկայացնելու հնարավորության ապահովման նպատակով:

• Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի շարք օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում  իրավախախտումները կանխելուն եւ այլն: 

Տպել
Ամենաշատ