News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս օրերին Հայաստանում է նեյրո-լինգվիստական ծրագրավորման հայտնի մասնագետ, «Մաքանի ակադեմիայի» հիմնադիր Ջեկ Մաքանին: Նա աշխարհին հայտնի է դարձել նեյրո-լինգվիստական ծրագրավորման տեսության եւ պրակտիկայի մասին իր գրքերով: Բացի այդ, Ջեք Մաքանին հիմնադրել է մի շարք ուսումնական կենտրոններ Դանիայում, Նորվեգիայում, Կիպրոսում եւ Բելառուսում: Ստորեւ ներկայացնում ենք NEWS.am-ի բացառիկ հարցազրույցը Ջեք Մաքանի հետ:

Պրն Մաքանի, շատերը Ձեր այցը կապում են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Որքանո՞վ են այդ ենթադրությունները համապատասխանում իրականությանը:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ես ոչինչ չգիտեի մինչեւ մարտի 28-ի երեկոն:

Ինչպե՞ս կարձագանքեք, եթե Ձեզ օգնության խնդրանքով դիմեն այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչները:

Նրանք կարող են դիմել ինձ: Եթե նրանց մոտ հարցեր ծագեն, ես կփորձեմ օգտակար լինել, սակայն խոսքն  ընտրություններում հաղթելու հարցում օգնությանը չի վերաբերում, այլ նրանց անձնական որակների բարելավմանը: Եթե նրանք կցանկանան լինել ավելի լավը, խնդրեմ: Ես պատրաստ եմ օգնել ցանկացած մարդու, այդ թվում` քաղաքական գործիչներին:

Սա Ձեր առաջին այցելությունն է Հայաստան: Ինչպե՞ս եք գնահատում կիրառական հոգեբանության առարկաների հետ կապված իրավիճակը Հայաստանում: Մեր երկրում այդ ուղղությունը հեռանկարային համարո՞ւմ եք:

Չեմ կարծում, որ նեյրո-լինգվիստական ծրագրավորման զարգացումը մեծ ջանքեր, մասնագիտական գիտելիքներ է պահանջում:  Եթե ետ, դեպի անցյալ նայենք, մեր ծնողների եւ պապերի  անցած ճանպարհը, պարզ է դառնում, որ կրտսեր սերունդը ուսուցչի կարիք ունի` թե ումից պետք է օրինակ վերցնել, զարգացնել ձեռքբերումները: Եվ ահա այդ օրինակները մեր հայրերը, պապերն ու նախապապերն են: Դա հիմքն է, նեյրո-լինգվիստական ծրագրավորումը զարգացնում է  դա: Սա հոգեբանական պահ է, որը կարող է օգտագործվել շատ պրակտիկ եղանակով,  եւ  կարող է ընդլայնել  շփվողականությունը,  սովորեցնել ընկալել մարդկանց: Նեյրո-լինգվիստական ծրագրավորումը թույլ է տալիս հասկանալ, ովքեր ենք մենք որպես  անհատականություն, ինչ է թաքնված մեր ներսում: Սա մոդել է, որը, ըստ իս, շատ օգտակար է եւ թույլ է տալիս մարդուն հասկանալ իր դերը հասարակության մեջ:

Ի՞նչ կարող եք ասել ապագայի ծրագրերի մասին: Մտադի՞ր եք Հայաստանում «Մաքանի ակադեմիայի» մասնաճյուղ բացել, դպրոցներ հիմնել...

Տվյալ պահին պայմանավորվածություն կա Հայաստանում թրեյնինգների, սեմինարների անցկացման վերաբերյալ: Այն բանից հետո, երբ այս փուլն ավարտվի,  հնարավոր կլինի խոսել հետագա համագործակցության մասին:

Սակայն հարկ է նշել, որ հայերն առանձնահատուկ մենթալիտետ ունեն, նրանք իրենց յուրահատուկ պատմության եւ մշակույթի կրողներն են: Նա, ով կդասավանդի այստեղ, պետք է ծանոթ լինի դրան, պետք է այստեղ ծնված լինի: Իմ աշխատանքը հայերին օգնելն է ստեղծել այն, ինչ իրենք ցանկանում են:

Մտադի՞ր եք ապագայում այցելել Հայաստան

Եթե մի քանի տարի անց ինձ հրավիրեն, խնդրեն  եւս մեկ անգամ օգնել, ես  հաստատ կգամ:

Ձեր մաղթանքը NEWS.am-ի ընթերցողներին:

Ուսումնասիրելով նեյրո-լինգվիստական ծրագրավորումը,  ես ինքս եւ իմ ուսանողներն իմացանք, որ գլխավորը ինքդ քեզ, քո արձագանքներին ուշադրություն դարձնելն է: Անելով դա` կարծեք սկսկում եք  հետեւել սեփական մտքին: Առավելապես այս հետազոտությունն  ավարտվում է  նրանով, որ դուք կարող եք  փոխել մարդկանց հետ շփումները, սովորում եք մարդկանց ընդունել ընտանիքում, հասարակության մեջ, ընդունել ինքներդ ձեզ ինչպես կաք: Դուք կսկսեք մարդկանց ընդունել բաց սրտով: Ոմանք ասում են, որ նեյրո-լինգվիստական ծրագրավորումը եսասիրական երեւույթ է, սակայն ես կարծում եմ, որ եթե դուք դա օգտագործում եք այնպես, ինչպես ես եմ նկարագրել, դուք կսկսեք մարդկանց ընդունել այնպես, ինչպես նրանք կան: Դա ավելի շատ խաղաղություն կբերի հանրությանը, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ մարդիկ հաջողակ կլինեն: Սա եմ ցանկանում բոլորին:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ