News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում, մարտի 29-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան 31/8 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։

Ոստիկանների պահանջով փականագործի օգնությամբ բացվել է բնակարանի դուռը, որի հյուրասենյակում անօգնական ընկած վիճակում հայտնաբերվել է 85-ամյա Իոսիֆ Սմբատի Օսիպովը։ Վերջինս թունավորման նախանշաններով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:

Տպել
Ամենաշատ